Հրազդանի կիրճում լուծում կտրվի տասնամյակներ շարունակ հենապատից հոսող ջրերի խնդրին, ինչի հետևանքով քանդվում էր երթևեկելի գոտու ասֆալտը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Աշխատանքներն ընթացքում են. խողովակների միջոցով թափվող ջրերը կտեղափոխվեն գետ, հենապատի երկայնքով մաքրվում է եղած հեղեղատարը, որից հետո էլ կիրականացվի ասֆալտապատումը: