Չինական ավիաշինարարական կորպորացիայի (AVIC) տնօրենների խորհրդի նախկին նախագահ Թան Ժույսունը, որը հետաքննվում է կաշառքներ ստանալու կասկածանքով, վերցվել է կալանքի տակ։ Այս մասին տեղեկացրել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Դեպքի մանրամասերը չեն հաղորդվում։ Միայն տեղեկացվել է, որ նախկին պաշտոնյայի նկատմամբ ավարտվել է ներկուսակցական քննությունը, եւ գործի նյութերը փոխանցվել են դատախազություն՝ հետագա վարույթ իրականացնելու համար։ Թան Ժունսումը կասկածվում է կաշառք վերցնելու եւ կոռուպցիայի մեջ։ Նրա ձերբակալման օրդերը տվել է Չինաստանի Գերագույն ժողովրդական դատախազությունը։
Չինաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ակտիվացել է 2012թ. Չինաստանի նախագահ Սի Ծինփինի իշխանության գալուց հետո։ Վերջին մի քանի տարիների ընթացքում լայնածավալ հակակոռուպցիոն արշավի արդյունքում բարձրաստիճան պաշտոնյաներ, խոշոր ընկերությունների ղեկավարներ եւ շարքային պաշտոնյաներ զրկվել են զբաղեցրած պաշտոններից եւ բանտարկվել տարբեր ժամկետներով՝ մինչեւ ցմահ ազատազրկում։