Երեքշաբթի խոսակցություն կունենամ Պուտինի հետ. Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է երեքշաբթի՝ մարտի 18-ին, խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Ուկրաինայում պատերազմի ավարտը` Մոսկվայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաների միջև դրական բանակցություններից հետո, գրում է Reuters-ը:

«Ես կխոսեմ նախագահ Պուտինի հետ երեքշաբթի օրը: Հանգստյան օրերին շատ աշխատանք է կատարվել: Մենք ցանկանում ենք տեսնել, թե կարո՞ղ ենք վերջ տալ այդ պատերազմին, կարծում եմ՝ մենք շատ լավ հնարավորություններ ունենք»,- ասել է Թրամփը Air Force One-ում գտնվող լրագրողներին՝ Ֆլորիդայից Վաշինգտոն վերադառնալու ժամանակ: 

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթավերջին Մոսկվա էր ժամանել  ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը, որին ընդունել էր Պուտինը: Նրանք բանակցությունները տևել էին 3-4 ժամ: Քննարկման թեման եղել է ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու ուղիները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

48 դիտում

Leave a Comment