Աբովյանում տղամարդու դի է հայտնաբերվել – Պանորամա


Մարտի 16-ին, ժամը 17։45-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 22 շենքի մոտակա ձորում տղամարդու դի է հայտնաբերվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Փրկարար ծառայության հաղորդմամբ, փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ձորից (մոտ 150 մետր) դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Leave a Comment