Արագածոտնի մարզում հիմնանորոգվել է Թաթուլ-Կանչ-Հակո ճանապարհը


Արագածոտնի մարզում հիմնանորոգվել է Թաթուլ-Կանչ-Հակո մոտ 12կմ երկարությամբ ճանապարհը։ Մի քանի տասնամյակ ճանապարհը չէր նորոգվել ու անանցանելի էր դարձել։ Նորոգված ճանապարհը միմյանց է կապում մարզի մի քանի գյուղեր։ Կարևոր այս ենթակառուցվածքի բարելավումը, տեղի բնակիչների խոսքով, իրենց համար լուծում է սոցիալական և տնտեսական մի շարք խնդիրներ։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:


 


Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ 


 


 


 

Source link

Leave a Comment