
«Դիալոգ» մատենաշարում իմ աջակցությամբ (մեկենաս) լույս տեսած գրքերից ներկայացնում եմ վերջինը՝ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի «Օսմանյան կայսրություն․ ցեղասպանության ծրագրերը» արժեքավոր ուսումնասիրությունը։
Ժամանակակից ցեղասպանագիտության տեսանկյունից գիրքը ուսումնասիրում է այն գործոնները, որոնք նպաստել են Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ծրագրերի ստեղծմանը։ Գրքում փաստարկված կերպով ներկայացվում է, որ ցեղասպանության առաջին ծրագիրը Օսմանյան կառավարությունը հաստատել է դեռևս 1876 թ․ որն ուղղված էր բուլղար ժողովրդի դեմ։ Սակայն այն անավարտ է մնացել, քանի որ Ռուսաստանն ազատագրել է Բուլղարիան։
Ակադեմիկոս Սաֆրաստայանը գրքում մանրամասն վերլուծում է 1915 թվականի ցեղասպանության ծրագիրը, որի նպատակը Օսմանյան կայսրության հայ բնակչության ոչնչացումն էր, որը ցավոք իրականացվեց։
Այս ուսումնասիրությունը լուրջ ներդրում է պատմագրությունում, որի մասին դեռ շատ կխոսվի ու կգրվի տարբեր երկրների գիտական ու քաղաքական շրջանակներում