Ուկրաինան այժմ չի կարողանա ռազմական ճանապարհով վերադարձնել Ղրիմն ու Դոնբասը․ Զելենսկի





«Ուկրաինան այժմ չի կարողանա ռազմական ճանապարհով վերադարձնել ռուսների կողմից ժամանակավորապես օկուպացված Ղրիմն ու Դոնբասը, ուստի հույսը դնում է միջազգային դիվանագիտության և Ռուսաստանի բռնապետ Վլադիմիր Պուտինի վրա ճնշումների վրա»,- այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է le Parisien-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է չորեքշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, գրել են ուկրաինական ԶԼՄ-ները։

Նախագահը մերժել է Ղրիմից և Դոնբասից ամբողջապես հրաժարվելու հնարավորությունը, «քանի որ դա արգելված է Սահմանադրությամբ»։

«Դե ֆակտո, այս տարածքներն այժմ վերահսկվում են ռուսների կողմից։ Մենք ուժ չունենք դրանք հետ բերելու։ Մենք կարող ենք հույս դնել միայն միջազգային հանրության կողմից դիվանագիտական ​​ճնշման վրա՝ ստիպելու Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Զելենսկին։

Նա նաեւ քննադատել է Պուտինի նկատմամբ Արեւմուտքի դիրքորոշումը։

«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ պուտինյան Ռուսաստանը ահաբեկում է բոլորին։ Նա վայելում է անպատժելիությունը։ Մեզ պետք է ուժեղ Ամերիկա և ուժեղ Եվրոպա՝ Պուտինի վրա ճնշում գործադրելու և այս պատերազմը դադարեցնելու համար»,- հավելել է Զելենսկին։




դիտվել է 15 անգամ

Leave a Comment