Եթե ​​Վրաստանն ընկնի ՌԴ վերահսկողության տակ, դա կազդի Հայաստանի եվրոպական ապագայի վրա․ Զուրաբիշվիլի


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում խոսել է Վրաստանում զարգացող իրավիճակի մասին և այդ համատեքստում հիշատակել նաև Հայաստանը:


Ըստ նախագահի, ռուսական վերահսկողության տակ Վրաստանի անցումը կազդի նաև Հայաստանի վրա:


«Եթե ​​Վրաստանը նորից ընկնի ռուսական վերահսկողության տակ, ես չեմ խոսում ռազմական միջամտության մասին, խոսում եմ սահմանադրական միջամտության մասին, հետևանքները շատ ծանր կլինեն։ Սա վերաբերում է Կենտրոնական և Հարավային Ասիայի հետ կապված ամեն ինչին։ Սա վերաբերում է նաև Հայաստանին»,- ասել է Վարաստանի նախագահը:


Զուրաբիշվիլին նաև ասել է. «Սիրիայում պարտվելուց հետո Ռուսաստանը պետք է հաղթի՞ Վրաստանում: Ուկրաինայում ձախողվելուց հետո պետք է հաջողի՞ Վրաստանում: Այն բանից հետո, երբ Մոլդովայում ձախողվեց, պետք է հաղթի՞ Վրաստանում: Պարտվեց Ռումինիայում և պետք է հաղթի՞ Վրաստանում: Ո՛չ»:


Զուրաբիշվիլին հավելել է՝ վրացիները կանգ չեն առնի այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանը չի անցկացրել ազատ և արդար ընտրություններ, քանի որ «սա է այս իրավիճակից դուրս գալու ժողովրդավարական և քաղաքական ճանապարհը»:


Աղբյուրը՝ Aliq.ge:


 


 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:



Source link

Leave a Comment