Բրյուսելում բարձրաձայնված է Բաքվում պահվող հայերի հարցը. Նիդերլանդների ԱԳ նախարար


Գերեվարված անձինք պետք է պաշտպանված լինեն հավոր պատշաճի և միջազգային չափանիշների համաձայն։

Այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը՝ անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների մասին Եվրամիության և հենց Նիդերլանդների դիրքորոշման մասին հարցին:

«Ազատ և արդար դատավարության իրավունքներ պետք է լինեն, խնդրում եմ, վստահ եղեք, որ այս պարագայում ևս Նիդերլանդները և ԵՄ-ն կշարունակեն առաջ մղել այս հարցը: Մենք  մեր ուշադրությունը սևեռում ենք այս հարցի վրա, նաև Բրյուսելում կա այս հարցը բարձրաձայնված»,- ասել է Վելդկամպը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

58 դիտում

Leave a Comment