Դժվարին ու բարդ մեր օրերում Աստծո ներկայությունն անհրաժեշտություն է բոլորիս ընտանիքներում. Գագիկ Ծառուկյան


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան առթիվ։


 


«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի՛ քույրեր և եղբայրներ, Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության հրաշափառ տոնը, ինչի առթիվ ես ջերմորեն շնորհավորում եմ իմ բոլոր հավատացյալ հայրենակիցներին։


 


Դժվարին ու բարդ մեր օրերում Աստծո ներկայությունն անհրաժեշտություն է բոլորիս ընտանիքներում և ես ուզում եմ, որ Աստծո որդու քարոզած համերաշխությունն ու հանդուրժողականությունը գերակա լինի բոլորի սրտերում։


 


Թող Հիսուս Քրիստոսի ծննդյան բարի լուրը հույս, ջերմություն ու սեր պարգևի բոլորին։


 


«Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»։


 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:



Source link

Leave a Comment