
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը երկրի բարձրագույն քաղաքացիական պարգևների՝ Ազատության նախագահական մեդալի է արժանացրել քաղաքականության, մշակույթի և արվեստի 19 գործիչների։ Ազատության մեդալ է շնորհվել Դեմոկրատական կուսակցության նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին, դիզայներ Ռալֆ Լորենին, բարերար և մեգադոնոր Ջորջ Սորոսին:
«Վերջին անգամ որպես նախագահ ես պատիվ ունեմ Ազատության մեդալը շնորհել՝ մեր ազգի քաղաքացիական բարձրագույն պարգևը, մի խումբ արտասովոր, իսկապես արտասովոր մարդկանց, ովքեր իրենց սուրբ ջանքերը ներդրեցին Ամերիկայի մշակույթը և գործը ձևավորելու համար»,-BBC-ի փոխանցմամբ՝ ասել է Բայդենն իր կարճ ելույթում։


Մեդալը շնորհվում է այն մարդկանց, ովքեր «օրինակելի ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների բարգավաճման, արժեքների կամ անվտանգության, համաշխարհային խաղաղության կամ այլ նշանակալի հասարակական, պետական կամ մասնավոր ձեռնարկումների մեջ», ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Ջո Բայդենը ևս արժանացել է Ազատության նախագահական մեդալի ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի վերջին օրերին։