«Բավարիան» պարտություն կրեց, «Բայերը» հաղթեց «Աուգսբուրգին»


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում առաջատար «Բավարիան» հյուրընկալվեց «Մայնցին» եւ պարտվեց 1:2 հաշվով։

Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ հարավկորեացի կիսապաշտպան Լի Ջե Սոնը։ «Բավարիայի» գոլը խփեց գերմանացի հարձակվող Լերոյ Զանեն։

«Բավարիան» 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Մայնցը» 22 միավորով 6-րդն է։

Չեմպիոն «Բայերը» 2:0 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմից աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Մարտեն Տերիեն եւ գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը։

 «Բայերը» 29 միավորով երկրորդն է։ «Աուգսբուրգը» 13-րդն է՝ 16 միավոր։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment