«Մենք քանի անգամ ենք կրկնել՝ կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնարին է, ես նույնիսկ չեմ ուզում քննարկել ու մեկնաբանել այդ տերմինը, չի լինելու նման բան, ուղղակի չի լինելու: Հայաստանը շարունակաբար կրկնել է, որ ցանկանում է ու պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ, բայց դոգմատիկ կանոնների ներքո՝ ինքնիշխանության ու իրավազորության ներքո»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք»ի վերաբերյալ հարցին։