Հրդեհ Վանաձոր քաղաքում – Պանորամա


Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 4-ին, ժամը 13:42-ին  ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գործարանային փողոցում այրվում է շինություն։


ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։01-ին, մարվել՝ 14։25-ին։ Այրվել են շինության (մոտ 370 քմ) առաստաղի մոտ 90 քմ հատվածը, տանիքի փայտե կառուցատարրերի մոտ 70 քմ հատվածը և կենցաղային իրեր։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:



Source link

Leave a Comment