«Gazel»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. պատճառը վարորդի ինքնազգացողության վատացումն է


Այսօր՝ դեկտեմբերի 18-ին,  վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում բեռնատար «Gazel» մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում՝ եկեղեցու դիմաց՝ «Լամբադա» կամրջի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել 2 ծառ, անցել հետիոտնի համար նախատեսված վայրով և վրաերթի ենթարկել 2 հետիոտնի:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները վիրավորներին մինչև Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վարորդին։ Նա հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել: Վարորդի ինքնազգացությունը վարելիս վատացել էր։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:



Source link

Leave a Comment