Նպատակային դրամական աջակցության համար դիմելու կարիք չկա․ շրջանակն արդեն ընտրված է․ Սոցապ նախարարություն – ՓԱՍՏԻՆՖՈ

ԼՂ-ից տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին նպատակային դրամական աջակցություն նախատեսված է տրամադրել 4 հազար ընտանիքի։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության մամլո քարտուղար Զառա Մանուչարյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին նախարարությունից հայտնել էին, որ ԼՂ-ից տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն․ այն կփոխանցվի e-քարտերի միջոցով։

Յուրաքանչյուր ընտանիքի կտրամադրվի հետևյալ յոթ e-քարտերից երեքը՝ Ամանորյա (50,000 դրամ), Երեխայի խնամք (40,000 դր․), Հագուստ և կոշիկ (25,000 դր.), Առողջապահական (25,000 դր.), Վերադարձ դպրոց (60,000 դր․), Հարմարավետ կենցաղ (60,000 դր.) և Հրատապ սնունդ (11,000-44,000 դր.):

Այս հայտարարությունից հետո «Փաստինֆո»-ն քաղաքացիներից հարցեր էր ստանում այն մասին, թե ինչպես կարող են դիմել ծրագրի շահառու դառնալու համար։ Մանուչարյանը հայտնեց, որ դիմելու անհրաժեշտություն չկա, քանի որ ընտանիքների շրջանակն արդեն կա։

«Ընտանիքներին մի մասին արդեն իսկ փոխանցվել են քարտերը, մյուսներին՝ հընթացս։ Գործընթացն իրականացվել է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների միջոցով՝ ընտանիքների կարիքների հիման վրա»։

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment