Հրդեհ՝ Լուսագյուղի տներից մեկում – ՓԱՍՏԻՆՖՈ

Հունվարի 3-ին, ժամը 22։17-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսագյուղ գյուղում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վահան Տերյան փողոցի տներից մեկի ննջասենյակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:39-ին, մարվել՝ 23:01-ին: Այրվել է ննջասենյակը՝ գույքով։

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment