«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրմանը մնաց 7 օր


«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրմանը մնաց 7 օր։


 


«Սիրելի՛ հեռուստադիտողներ, այս տարի հենց դուք եք որոշելու, թե ով կլինի «Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանյան ներկայացուցիչը։


 


Սիրելի՛ արտիստներ, «Դեպի Եվրատեսիլ» նախագծին մասնակցելու համար խնդրում ենք ՈՒՇԱԴԻՐ ընթերցել հայտը ներկայացնելու կանոններն ու պահանջները, ինչպես նաև ՊԱՐՏԱԴԻՐ ծանոթանալ հայտի վերջում կցված մասնակցության ընդհանուր դրույթներին և պայմաններին:


 


Մրցույթին կարող են մասնակցել 2025թ. մայիսի 13-ի դրությամբ առնվազն 16 տարեկանը լրացած անձինք՝ ներկայացնելով նախկինում երբևէ չհրապարակված և չհնչած մրցութային երգի վերջնական տարբերակ:


 

Մրցույթին մասնակցելու համար այցելեք www.eurovision.am և լրացրեք առցանց հայտը:


 


Հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի հունվարի 10-ը:

Հարցերի դեպքում կարող եք ուղարկել էլեկտրոնային նամակ [email protected] հասցեին»,- ասված է Առաջին ալիքի տարածած հաղորդագրության մեջ:

Source link

Leave a Comment