Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա այն ժամանակ, երբ ԱՄՆ-ից համաձայնությո՞ւն ստանա. հայկական կողմը չի մեկնաբանում


Հայկական կողմը չի մեկնաբանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, ով հայտարարել է, թե «Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա այն ժամանակ, երբ ԱՄՆ-ից համաձայնություն ստանա»։


«Հայաստանը պարզ է, թե ուր է գնում, նա դե ֆակտո դուրս է եկել ՀԱՊԿ-ից…դե յուրե չհեռանալու միակ պատճառն այն է, որ դեռևս չեն ստացել Պետդեպարտամենտի համաձայնությունը։ Հենց որ ստանան, կհեռանան»,- ասել էր Ալիևը։


Լրագրողներն այսօր ՀՀ փոխվարչապետին խնդրեցին մեկնաբանել այս հայտարարությունը։


«Ես այդ հարցը չեմ մեկնաբանում»,- արձագանքեց Մհեր Գրիգորյանը։


Հիշեցնենք՝ դեկտեմբերի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ Հայաստանն արդեն իսկ իրեն համարում է ՀԱՊԿ-ից դուրս։


Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ավելի ու ավելի դժվար, եթե ոչ անհնար է դարձել Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ։


«Ես կարծում եմ՝ մենք անդառնալիության կետն անցել ենք»,- հավելել էր նա։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:



Source link

Leave a Comment