Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հիվանդացել է թոքաբորբով և հունվարի առաջին երկու շաբաթը չի կատարի իր պարտականությունները։ Այս մասին հայտնել է ԵՀ ներկայացուցիչ Ստեֆան դե Կիրսմայքերը:
Դե Կիրսմայքերը պարզաբանել է, որ ֆոն դեր Լայենի մոտ ախտորոշվել է ծանր թոքաբորբ։
Ֆոն դեր Լայենի հիվանդության պատճառով հունվարի 9-10-ը Գդանսկում նախատեսված ԵՀ նիստը կանցկացվի ավելի ուշ։
Ֆոն դեր Լայենը նաև չի ներկայանա հունվարի 3-ին Վարշավայում՝ ԵՄ-ում Լեհաստանի նախագահությունը սկսելու արարողությանը։