
Այսօր՝ հունվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ shamshyan.com-ի տեղեկացմամբվ՝ ժամը 16:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Վրեժ Ջ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 48-ամյա Արտյոմ Չ.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և վիրավորը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։