ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ին Նոր Օռլեանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։
«Ցավով տեղեկացանք Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին։ Դատապարտում ենք բռնության նման գործողությունները և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին և ԱՄՆ կառավարությանը»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ Նոր Օռլեանում բեռնատարը մխրճվել էր ամբոխի մեջ՝ սպանելով 10 մարդու։