Սննդի ռիսկի և օգուտի գնահատում Հայաստանում. «Մտքի ուժը»

Ռիսկի և օգուտի գնահատում. նոր մեթոդ ոչ միայն Հայաստանում, այլ նաև  ամբողջ աշխարհում։ Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որ ունեն համապատասխան փորձ։ Միջազգային բոլոր կառույցները կարևորելով սննդամթերքի ռիսկի և օգուտի համապարփակ գնահատումը՝ տվել են անհրաժեշտությունը, բայց դեռ ներդաշնակ տերմիններ, տերմինաբանություն, գիտական մոտեցումներ չկան։ Բայց կան նաև երկրներ, որոնք ունեն համապատասխան իսնտիտուտներ՝ արձանագրում է ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը:

Տարիներ շարունակ սննդաբանական ու սննդագիտական հետազոտություններն ամբողջ աշխարհում տարբեր թիմերի կողմից են իրականացվել։ Սննդաբաները հորդորում են շատ միրգ ու բանջարեղեն օգտագործել, բացատրում են՝ առողջարար է։ Բայց սննդի անվտանգության ռիսկի գնահատման մասնագետներն էլ կփաստեն՝ նույն այդ մրգի ու բանջարեղենի մեջ առկա են թունաքիմիկատներ, որոնք օգտագործելիս կարող են առողջական ռիսկեր առաջանալ։ Այստեղ արդեն սպառողը հայտնվում է անհասկանալի իրավիճակում։

Գիտական աշխատանքի էությունը միայն պետական վերահսկողության արդյունավետության բարձրացումը չէ։ Այլ նաև մարդկանց տեղեկատվության փոխանցումը, որ հասկանան՝ միակողմանի, ոչ բազմազան սննդակարգը, մեկ տեսակի ուտելիքի շատ սպառումը տարբեր խնդիրներ են առաջացնում։  Երեք ահռելի ոլորտի՝ թունաբանության, սննդաբանության ու հանրային առողջության միջառարկայական, մոտեցում է պահանջում նոր մոտեցումը։ Երեք ոլորտում էլ կադրերի լրջագույն խնդիր կա՝ ասում է մասնագետն ու նշում, մանսագիտացված սննդաբան պատրաստող բուհ անգամ չկա Հայաստանում։

Գիտական խումբը երեք ոլորտ է ընտրել՝ աշխատելու, հտազոտելու համար:  Ռիսկն ու օգուտը բառի բուն իմաստով են, որքան էլ սննդամթերքը, բանձարեղենն ու միևգը օգտակար լինեն, պետք է դրանք ճիշտ չափաքանակներով օգտագործել։ Ավելի շատը ոչ թե օգնում, այլ վնասներ է բերում՝ առաջացնելով առողջական խնդիրներ՝ փաստում են մասնագետները։ Նշում են՝ ամեն երկիր ունի սպառման իր առանձանահատկությունները:

 Ծրագիրն ունի գիտական երազանք՝ ասում է Դավիթ Պիպոյանը։ Միջազգային   գործընկերներն արդեն հետազոտել էին ոլորտները, հաշվարկներ արել, բայց նրանց պետք էր համոզել, որ հայ սպառողը միրգ բանջարեղենի, կաթ-կաթնամթերքի ու ալրային հիմքով սննդի սպառման առանձահատկություններ ունի՝ ասում է:  

Ռիսկերի գնահատման կենտրոնի պարենային անվտանգության և սննդանյութերի գնահատման խմբի ղեկավար Մելինե Բեգլարյանը հավելում է՝ իսկապես գիտական նոր ուղղություն զարգացնելու երազանք ունեին։ Այն համընկավ երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը երիտասարդ մասնագետների վերապատրաստման մրցույթի հայտարարման հետ: Արդեն կատարած աշխատանքները հնարավորություն են տալիս գիտական հետազոտությունների ժամկետները կրճատել։ Սկսում են աշխատել եղած բազայի վրա: Աշխատանքը ծավալուն է, բարդություններով լի, բայց կան նաև պահանջներ՝ միջազգային հեղինակավոր ամսագրերում միջազգային գործընկերների հետ  տպագրվելուց մինչև կադրերի վերապատրաստում։

Կարևոր է նաև այն, որ այս ծրագիրն ունի նաև կրթական բաղադրիչ․ ամառային երկու դպրոց կկազմակերպեն ու գիտելիքները կփոխանցեն երիտասարդ գործընկերներին։

Source link

Leave a Comment