Խմած վարորդը կեղծ վկայական է տվել պարեկներին ու 20.000 դրամանոցը նետել մեքենայի մեջ – ՓԱՍՏԻՆՖՈ

Հունվարի 2-ին պարեկները մոտեցել են մայրաքաղաքի Կոմիտասի պողոտա՝ ճանապարհատրանսպորտային պատահարն արձանագրելու։ 47-ամյա վարորդը, գտնվելով ոչ սթափ վիճակում, ներկայացրել է վարորդական իրավունքի երկու վկայական, որոնցից մեկը՝ կեղծ։

Արձանագրություն կազմելու նպատակով պարեկը վերցրել է վկայականները, ինչից հետո քաղաքացին պարեկների ծառայողական մեքենայի սրահ է նետել 20 հազար դրամ՝ վարորդական վկայականները վերադարձնելու և արձանագրություն չկազմելու համար:

Կաշառք տալու և կեղծ վարորդական վկայական ներկայացնելու հիմնավոր կասկածով 47-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն Կոմիտե:

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment