Ռուսաստանը 2024թ․-ին պահպանել է Թուրքիայի՝ բնական գազի, նավթի հիմնական մատակարարի դիրքը․ Hürriyet

ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալությունը՝ հղում անելով Hürriyet թուրքական օրաթերթին, հաղորդում Է, որ Ռուսաստանը 2024 թվականին, ինչպես և մեկ տարի առաջ, պահպանել է Թուրքիայի՝ բնական գազի, նավթի և նավթամթերքի հիմնական մատակարարի դիրքը։

Ռուսաստանի մասնաբաժինը Թուրքիայի բնական գազի ներկրման մեջ հոկտեմբերին կազմել է 43.3 %։ Անցյալ տարվա համեմատությամբ 2025-ին Ռուսաստանից Թուրքիա նավթի և նավթամթերքի ներմուծման ռուսական մասնաբաժինը 2024-ի սեպտեմբերին կազմել է 61,3%:

2025-ին ռուսական մատակարարումը կարող Է նույնիսկ գերազանցել այդ ցուցանիշը:

Hürriyet-ը նշում է, որ Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումների դադարեցման պայմաններում Թուրքիան դառնում է միակ տարանցիկ ճանապարհը Ռուսաստանի Դաշնությունից դեպի մայրցամաք էներգառեսուրսների փոխադրման համար՝ «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարներով:

Այդ կապակցությամբ Hürriyet-ը հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ Թուրքիան Ռուսաստանի ամենահուսալի էներգետիկ գործընկերն է։

Անցյալ տարվա բացասական գործոնը, ըստ Hurriyet-ի, Ռուսաստան թուրքական արտահանման կրճատումն է:

Թուրք արտահանողների միության տվյալներով, 2024-ի 10 ամիսների ընթացքում այն կազմել է 7.97 միլիարդ դոլար, մինչդեռ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համար՝ 10 միլիարդ դոլար։ Պատճառների թվում են ԱՄՆ վարչակազմի կողմից Թուրքիայի վրա ճնշում գործադրելու քաղաքականությունը, այդ թվում՝ բանկային ոլորտում։

Hurriyet-ը նշում է, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները չեն ազդել Թուրքիա այցելող ռուս զբոսաշրջիկների վրա։ Սպասվում է, որ 2024 թվականին Թուրքիա այցելած ռուսաստանցիների թիվը կկազմի 6.7 միլիոն: 2023-ին այս ցուցանիշը կազմել է 6.3 միլիոն, գրում է թերթը։

Source link

Leave a Comment