Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը երեկ «Ատալանտա»-ի դեմ տարած հաղթանակից հետո դուրս եկավ Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ: Խաղն ավարտեց 2։0 հաշվով։ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Կիսաեզրափակչի հաջորդ խաղը տեղի կունենա այսօր։ Իրար հետ կմրցեն «Յուվենտուս»-ն ու «Միլան»-ը: Հաղթողւ կխաղա «Ինտեր»-ի հետ։
Եզրափակիչ խաղը կկայանա հունվարի 6-ին:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: