
Նախագահ Իլհամ Ալիևը Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում խոսել է Հայաստանից հեռացած ադրբեջանցիների մասին։
Ալիևն ասել է, որ 1980-ականների վերջին-1990-ականների սկզբին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների համայնքը՝ մոտ 300 հազար մարդ, պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, «որպեսզի պայմաններ ստեղծեն վերադարձի, վերաինտեգրման համար»։
«Այն, որ 1990-ականների սկզբին նրանց արտաքսել են այնտեղից, չի նշանակում, որ նրանք վերադառնալու իրավունք չունեն։ Մենք դեռ պատասխան չենք ստացել Հայաստանի ղեկավարությունից, թե ինչպես են նրանք տեսնում ադրբեջանցիների վերաինտեգրման գործընթացը իրենց պատմական հողերում»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։