Ադրբեջանում թանկացրել են գազի ու էլեկտրաէներգիայի սակագները – ՓԱՍՏԻՆՖՈ

Ադրբեջանում թանկացել են էլեկտրաէներգիայի  և գազի սակագները:

Ադրբեջանի Սակագնային խորհուրդը վերանայել է կոմունալ ծառայությունների գները։ Որոշումն ընդունվել է հինգշաբթի օրը կայացած նիստում։

Trend-ի փոխանցմամբ` մինչև 200 կՎտ սպառման համար 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվել է  5%)-ով, իսկ 
 200-ից մինչև 300 կվտ/ժ սպառման սակագինը` 11,1%-ով: 300 կՎտ/ժ-ից ավելի սպառման սակագինը բարձրացվել է 15,4%-ով:

Նշվում է, որ  բնակչության համար 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի միջին սակագինը բարձրացվել է 7,8%-ով:։

 

 

Բնակչության համար մինչև 1200 խմ սպառման համար 1 խմ բնական գազի սակագինը բարձրացվել է 4,2%-ով, իսկ 1200 խմ սպառման սակագինը` բարձրացվել է 10%-ով,  2500 խմ-ից ավելի սպառման սակագինը`20%-ով:  

Հաղորդվում է, որ բնակչության համար բնական գազի 1 խմ միջին սակագինը բարձրացվել է 8,7%-ով։

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment