Կորեայի Հանրապետությունը 2024 թվականին արտահանել է 9,5 միլիարդ դոլարի զենք, ինչը մեկուկես անգամ պակաս է 15 միլիարդ դոլարի սահմանած գնից, հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով պատգամավորին։
Կորեայի Հանրապետության պաշտպանության ձեռքբերման ծրագրի գրասենյակը իշխող «Քաղաքացի ուժ» կուսակցության պատգամավոր Յու Յոն Վոնին տրամադրել է 2024 թվականի նախնական տվյալներ։ Միաժամանակ, պաշտպանական արտադրանքի արտահանումը նվազում է արդեն երկրորդ տարին անընդմեջ։ 2022 թվականին Կորեայի Հանրապետությունը մատակարարել է ռեկորդային 17,3 միլիարդ դոլարի զենք, 2023 թվականին՝ 13,5 միլիարդ դոլար։
Գերատեսչությունն, ի սկզբանե, ակնկալում էր, որ այս տարի սպառազինության արտահանումը կկազմի 20 միլիարդ դոլար, սակայն տարվա երկրորդ կիսամյակում նվազեցրեց սպասելիքները:
Իշխանությունները դա կապում են այն բանի հետ, որ Լեհաստանի հետ 7 միլիարդ դոլար արժողությամբ K-2 տանկերի հաջորդ խմբաքանակի մատակարարման գործարքը չի կնքվել մինչև տարեվերջ։