
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը խոսել է «Սրբազան պայքար» շարժման մասին։ Նա շնորհակալություն է հայտնել Բագրատ Սրբազանին, ով, իր խոսքով, ստանձնեց բարոյական, պահպանողական, հոգևոր խնդիրների բարձրաձայնումը քաղաքական միջավայրերում․ «Այն վերածնունդը, որը ես անձամբ Սրբազան շարժման ողջ ընթացքում տեսել եմ բազմահազար հուսահատ մարդկանց մոտ ակնկալիքի ձևավորմամբ, դա ամենամեծ և՛ բարոյական, և՛ հոգևոր, և՛ նույնիսկ քաղաքական պաշարն է, որն ունի Բագրատ Սրբազանը և շարունակելու է ունենալ»։ Նրա խոսքով՝ Սրբազան շարժման կողմից այնպիսի վնաս է հասցվել Փաշինյանի իշխանությանը, որը նա որևէ պարագայում վերականգնել չի կարող։