Սեղանները բաց մի պահեք՝ խորհուրդներ սննդագետից. «Առանց տողատակի»

Ամանորյա սեղանները բաց պահել չի կարելի։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանը նման կարծիք է հայտնել պարենային իրավունքի մասնագետ, սննդագիտության դոկտոր, ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը։

Լևոն Սարդարյանն ու սննդագետը խոսել են ամանորին հնարավոր սննդային խնդիրների, հանրության նախասիրությունների, նաև պարենային անվտանգության ու այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների, նոր նախաձեռնությունների մասին։

Ըստ սննդագետի, նոր տարվա օրերին սննդի հետ կապված խնդիրները կարելի է բաժանել երկու խմբի։ Առաջինը սննդի անվտանգության խնդիրն է, երբ սխալներ են գործում ամանորյա սեղանը պլանավորելով, սխալ մթերքներ ընտրելով, պիտանելիության ժամկետը խախտելով, շուտ փչացող սնունդ պատրաստելով։ Երկրորդ խնդիրը՝ սննդակարգի խախտումներ են, թունդ ալկոհոլային խմիչքները շաքար պարունակող ըմպելիքների հետ զուգակցելով, ինչը վատ է ազդում առողջության վրա։

Տոնական օրերն այժմ կարճ են, սեղաններն էլ կարճ են մնում, նաև ամանորյա սեղանները բաց պահել չի կարելի։ Կտրտած պանիրը, մսային հավելումները, ազդրամիսը, հնդկահավը չի կարելի անընդհատ թողնել սեղանին, սենյակային ջերմաստիճանը նպաստում է դրանց շուտ փչացմանը, միկրոօրգանիզմների բազմացման իդեալական պայմաններ են ստեղծվում։ Դավիթ Պիպոյանը խորհուրդ է տալիս թարմ մթերքներ օգտագործել. ազդրամիսն էլ գնել փոքր, որ մինչև հունվարի 3-ը վերջացրած լինեն։

Source link

Leave a Comment