Թրամփը հայտարարել է, որ իր հաղթանակի կապակցությամբ ուրախացել են ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում




ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում իր հաղթանակի կապակցությամբ ուրախացել են ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև ամբողջ աշխարհում: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Հանրապետականն այս մասին ասել է Ֆլորիդայի «Մար ա Լագո» կալվածքում Ամանորի կապակցությամբ կազմակերպած շքեղ խնջույքից առաջ լրագրողների հետ զրույցում:



«Ուղղակի հիանալի տարի է լինելու: Կարծում եմ՝ որպես երկիր՝ ֆանտաստիկ լավ կանցկացնենք տարին: Մեզ շատ են հարգելու», – կանխատեսել է ԱՄՆ նորընտիր նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:



Source link

Leave a Comment