Պեսկով․ Պուտին–Փաշինյան առանձնազրույց չի նախատեսվում

Պեսկով․ Պուտին–Փաշինյան առանձնազրույց չի նախատեսվում

13 դեկտեմբերի 2024 – 14:55 AMT

PanARMENIAN.Net – ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 13–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չի նախատեսում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Այսօր առանձին հանդիպում չի նախատեսվում։ Այնտեղ աշխատանքը է գնում վարչապետների ծրագրով»,–ասել է նա։

Փաշինյանը ժամանել է Մոսկվա՝ նա նախագահելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում։

Դեկտեմբերի 13–ին Մոսկվայում տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Քննարկվելու են ինտեգրման հետագա խորացման հարցեր։

Leave a Comment