Արտաքին գործերի, աֆրիկյան համագործակցության և արտասահմանում ապրող մարոկկացիների հարցերով նախարար Նասեր Բուրիտան հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի անցումային կառավարության ԱԳ նախարար Ասադ Հասան ալ-Շիբանիի հետ։
Բուրիտան կրկնել է «Մարոկկոյի աջակցությունը սիրիացի ժողովրդին, ինչպես նաև Սիրիայի ինքնիշխանությանը և նրա տարածքի ամբողջականությանը»: Նա ընդգծել է, որ «երկու երկրները ընդհանուր կապեր ունեն», հաղորդում է Telquel տեղեկատվական պորտալը։
Նախարարները պայմանավորվել են «ամրապնդել դիվանագիտական հարաբերությունները երկրների միջև՝ հանուն երկու ժողովուրդների ընդհանուր շահերի»։
Բուրիտայի և ալ-Շիբանիի զրույցը նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների առաջին շփումն էր։
Նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, Բաշար ալ-Ասադը հրաժարական տվեց Սիրիայի նախագահի պաշտոնից և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամմեդ ալ-Բաշիրը, ով ղեկավարում էր այսպես կոչված «Փրկության կառավարությունը» Իդլիբ նահանգում, հայտարարեց իր նշանակման մասին Սիրիայի կառավարության ղեկավարի պաշտոնում անցումային շրջանի համար, որը կտևի մինչև 2025 թվականի մարտի 1-ը։