Զիմբաբվեի Հանրապետությունը որոշել է վերացնել մահապատիժը։ Համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 31-ին կառավարության տեղեկագրում հրապարակման հետ միաժամանակ։
«Ոչ մի մահապատժի դատավճիռ, երբ էլ որ այն կայացված լինի, չպետք է գործի դրվի»,- ասվում է հրապարակման մեջ։
Կառավարական The Herald թերթը այդ քայլը որակել է որպես «պատմական»։
«Այս որոշումը զգալի փոփոխություններ է մտցնում գործող օրենսդրության մեջ։ Համատարած բարեփոխումը ոչ միայն արգելում է դատարաններին որոշում կայացնել մահապատժի վերաբերյալ, այլև նրանց հանձնարարում է վերանայել մահապատժի ենթարկված բոլոր բանտարկյալների գործերը:
Նոր օրենքը նաև փոփոխություններ է մտցնում Քրեական հետախուզության, Ցեղասպանության և Քրեական իրավունքի մասին օրենքում՝ մահապատիժը հանելու դեպքում: Դրա դիմաց կկիրառվեն այնպիսի պատիժներ, ինչպիսիք են ցմահ ազատազրկումը եւ երկարաժամկետ ազատազրկումը», – նշում է հրատարակությունը։
Ըստ Զիմբաբվեի արդարադատության, իրավական և խորհրդարանական հարցերի նախարար Զիյամբի Զիյամբիի, «այս օրենսդրությունը ցույց է տալիս Զիմբաբվեի հավատարմությունը արդարադատությանն ու մարդասիրությանը»: