ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ։
Նոր տարին հնարավորություն է տալիս վերանայել անցածը, նշել ձեռքբերումները և նախանշել առաջիկա անելիքները։

Ավարտին մոտեցող տարին լի էր փորձություններով ու մարտահրավերներով, որոնք հնարավոր եղավ հաղթահարել միասնական աշխատանքի արդյունքում։

Համակարգային բարեփոխումները, էներգետիկ անվտանգության ապահովումը, տրանսպորտային ցանցի ընդլայնումն ու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, համայնքների կայուն զարգացումն ու նոր ենթակառուցվածքների կառուցումն առաջնահերթություններ են, որոնց շուրջ կկենտրոնացնենք մեր ջանքերը 2025 թվականի ընթացքում։

Մաղթում եմ, որ 2025 թվականը լինի ձեռքբերումների և առաջընթացի, խաղաղության ամրապնդման ու Հայաստանի Հանրապետության հզորացման տարի։

Ջերմությամբ ու սիրով վայելենք Ամանորի և Սուրբ ծննդյան տոնական օրերը:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։

Source link

Leave a Comment