«Խնդրում եմ՝ ինձ հանգիստ թողնել: Ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս։ Ես հայտարարել եմ, որ առաջիկա առնվազն մեկ ամսում ոչ մի մեկնաբանություն չեմ տալու»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցությունից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կքվեարկի, եթե Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գլխավոր դատախազը մտնի խորհրդարան։
Հիշեցնենք՝ Հակոբ Ասլանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ մեկ ամսով սառեցնում է իր անդամակցությունը ՔՊ խմբակցությանը, որի պատճառը Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցած զարգացումներն են: Սակայն այդ հայտարարությունից ժամեր անց նա նոր հայտարարություն տարածեց իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ նախորդ հայտարարությունը «համարում է սխալ և էմոցիոնալ», շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության լիարժեք անդամ։ Չնայած երկրորդ հայտարարությանը, նա հեռացվեց ՔՊ խմբակցությունից։
դիտվել է 97 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը