Երեկ կեսգիշերին դատարանից ազատ են արձակվել «Գում»-ի շուկայից ձերբակալված 2 մսավաճառները, որոնց մեղադրանք էր առաջադրվել ու կալանքի միջնորդությունն էր երեկ ուշ գիշերին քննվում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Աջափնյակ նստավայր), իսկ մինչ այդ, հիշեցնենք, երեկ ՁՊՎ –ից առավոտյան 10-ի ազատ արձակվեցին 8 ձերբակալված մսավաճառներից 6–ը 72 ժամը լրանալուց հետո։
ՔՐ հետապնդում հարուցված 2 մսավաճառների գործով զբաղվող փաստաբան Գևորգ Խաչատրյանը Euromedia 24․com-ի հետ զրույցում հայտնեց, որ գործը նախաքննական փուլում է։ Երեկ տեղի ունեցած դատավարությունը խափանման միջոցի քննությունն էր, նախաքննական մարմինը ցանկանում էր կիրառել խափանման միջոց։
Ոստիկանների տված ցուցմունքը դատարանը բավարար չհամարեց։ Քննությունը պետք է շարունակվի, բայց ոչ կալանքի խափանման միջոցի առկայության պայմաններում։ Այսօր Euromedia 24․com լրատվականը կապ հաստատեց։
2 մսավաճառներին առաջադրված մեղադրանքը հետևյալն է՝ խուլիգանություն և գույքի դիտավորյալ վնասում:
դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը