Հայ-թուրքական սահմանի՝ Ռանչպար գյուղի հատվածում թուրքական կողմից սահմանն ապօրինի հատած անձը կամ անձինք առ այս պահը չեն հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ԱԱԾ-ն հաղորդեց հայ-թուրքական սահմանի ապօրինի հատման մասին։ «Տվյալներ են ստացվել, որ ս.թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ, որի ստուգման կապակցությամբ ներկայումս իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»,- նշվում էր ԱԱԾ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Փաստինֆո»-ն այս հայտարարությունից հինգ օր անց դիմեց ԱԱԾ-ին՝ պարզելու, թե արդյո՞ք սահմանախախտ անձինք հայտնաբերվել են, թե՝ ոչ, պարզվեց՝ ոչ։ Ավելին՝ կառույցից զերծ մնացին մեկնաբանությունից՝ հորդորելով հետևել պաշտոնական լրահոսին։
Ստացվում է, որ արդեն հինգ օր է, ինչ սահմանն ապօրինի հատած անձինք, որոնք կարող են լինել դիվերսանտ, լրտես, ազատ շրջում են, պատկան մարմիններն էլ, երևի թե, սպասում են, որ Թուրքիայից հնարավոր լրտեսին կրկին բնակիչները հայտնաբերեն և վնասազերծեն, ինչպես եղել է նախորդ տարի ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողների պարագայում, որոնցից մեկին քաղաքացիները կարողացել էին վնասազերծել, երբ արդեն ադրբեջանցին հասցրել էր ԶՊՄԿ պահնորդին սպանել։
դիտվել է 137 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը