Ակնկալում ենք՝ Վերաքննիչ քրեական դատարանը կվերացնի անձի ազատության իրավունքի այս ապօրինի և կոպտագույն խախտումը․ Կարեն Հակոբյանի պաշտպանական խումբ





2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի կալանքի տակ գտնվող գործարար Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը հրապարակվելու է 2024թ․ դեկտեմբերի 19-ին (դատավոր՝ Արթուր Նահապետյան)։

Կարեն Հակոբյանը մեղադրվում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) նախատեսված արարքը կատարելու համար (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում): Մեղադրանքի հիմքում դրված է բացառապես այն հանգամանքը, որ գործարար Կարեն Հակոբյանը ձեռք է բերել «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲԸ ընկերության 12․5 տոկոս բաժնետեր հանդիսացող ընկերության 20 տոկոս բաժնեմասերը։ Ըստ մեղադրանքի մինչև Կարեն Հակոբյանի կողմից այդ բաժնեմասերը ձեռք բերվելը դրանք իբրև թե ունեցել են հանցավոր ծագում և Կարեն Հակոբյանն իբրև թե իմացել է դրա մասին։

Կարեն Հակոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, քանի որ մինչև այդ բաժնեմասերը ձեռք բերելը որևէ ուղղակի կամ անուղղակի առնչություն չի ունեցել այդ բաժնեմասերի ծագման կամ դրա հիմքում ընկած իրադարձությունների հետ և ոչ էլ տեղեկացված է եղել այդ բաժնեմասերի «ծագումնաբանության» մասին։ Խնդրո առարկա բաժնեմասերի ձեռք բերումը եղել է բացառապես ձեռնարկատիրական տրամաբանության շրջանակներում։

Ցավոք, ստացվում է, որ նման իրավիճակում կարող է հայտնվել ցանկցած հայաստանյան գործարար։ Հատկանշական է, որ նշված հանգամանքները փաստացի քննության առարկա են դարձել դեռևս 2019թ․, սակայն Կարեն Հակոբյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված չէ գեթ մեկ ուղղակի կամ նույնիսկ անուղղակի ապացույց։ Այսինքն, սա բացառապես ենթադրությունների և վերացական դատողությունների վրա հարուցված հերթական գործն է, որով անձի նկատմամբ կալանքը կիրառվում է որպես պատիժ և ճնշման գործիք։

Վերացական և անհիմն է ոչ միայն Կարեն Հակոբյանին առաջադրված մեղադրանքը, այլ նաև դրա հետևանքով կիրառված կալանքը։ Այսպես, կալանքի երկարաձգման հիմքում դրվել է «վարույթին խոչընդոտելու հավանականության» վերացական պնդումը, որը հիմնված է բացառապես ենթադրությունների վրա։ Չնայած չկա այդպիսի հավանականության մասին վկայող գեթ մեկ փաստական տվյալ, սակայն դատարանն անտեսել է նույնիսկ այլընտրանքային խափանման միջոցների (գրավ, տնային կալանք) համակցությամբ այդ ենթադրական «մտահոգությունները» փարատելու հնարավորությունը։

Ակնկալում ենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արթուր Նահապետյանի, խորամուխ կլինի վերաքննիչ բողոքի բոլոր մանրամասներին և կվերացնի անձի ազատության իրավունքի այս ապօրինի և կոպտագույն խախտումը։

 




դիտվել է 51 անգամ


Լրահոս


Եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, նա կմնա մեն-մենակ իր բոլոր աշխարհաքաղաքական հակառակորդների հետ․ Բոգդան Բեզպալկո



Ի՞նչ ուղիով է ուզում զարգացնել ներկայիս Սիրիան Էրդողանը, ով դարձել է այդ երկրի իրական տիրակալը



Փաշինյանը պատրաստվում է քրեական գործով պատժել Աղազարյանին, որպեսզի մյուս ՔՊ-ական պատգամավորներին վախի մթնոլոտի մեջ պահի



Արմավիրի մարզում փեսան դանակահարել է աներոջը



Բաքու է ժամանել թուրք զինվորականների հերթական պատվիրակությունը





Փաշինյանն իր խոսքերով ազգին ծաղրում և ստորացնում է․ Կարինե Նալչաջյան





Թուրքիան ձեռք է բերում «Eurofighter» կործանիչներ



Փչանի Սուրոյի մեջքը ՔՊ-ականներն են․ արագածավանցուն ծեծելու գործով դատերը հետաձգվում են




Սինանյանի գրասենյակը լռում է. Ի վերջո սիրիահայերի առաջին խումբը երբ կտեղափոխվի Հայաստան



Հակոբ Ասլանյանին այսօր կանչել են ՔՊ վարչություն



Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը մեզ որևէ բան չտվեց, հուսադրող որևէ բան չասաց, որևէ բան չխոստացավ. Անհայտ կորած զինվորի մայր



Շվեյցարիայի ԱԳ նախարարը մերժել է Արցախին նվիրված միջազգային խորհրդաժողով հրավիրելու նախաձեռնությունը



Քոլեջի մի մասը տաքացվում է հոսանքով, մյուս մասը`փայտե վառարաններով. ինչ վիճակ է Նոյեմբերյանի պետական քոլեջում



Հանրապետության մի շարք շրջաններում բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց



Իշխանափոխություն Հայաստանում կարող է լինել յուրաքանչյուր օր․ Աշոտյան



Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին «KIA» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին



Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են «Mercedes Sprinter»-ն ու «Toyota Carina»-ն. կա 2 զոհ



Էլի լավ պրծանք, որ մենակ ճվերն է բացել…



Դատարանն Արմեն Աշոտյանին թույլ չտվեց շփվել ՀՀԿ ԳՄ անդամների հետ



Արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանի կալանքը երկարաձգեցին



Պարզվեց, որ սրանց ամեն ինչն է կեղծ, նույնիսկ ընտանիքը



Անամոթ գովազդ



«Այ գետինը մտնես» դու, ո՞նց կարող ես Միհրանյանի նման մարդուն արգելես մտնի Հայաստան․ Պետրոսյան (video)

Ամենաընթերցվածները



Շուտով



Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը


Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


Դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը


Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը


Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

Leave a Comment