Դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ութ տարվա դատական գործընթացներից հետո կարողացել են համաձայնության գալ ամուսնալուծության ավարտի պայմանների մասով, երկուշաբթի հայտնել է People ամսագիրը:
Ամուսնալուծության փաստաթղթերը նախկին ամուսինները ստորագրել են դեկտեմբերի 30-ին։
«Անջելինան ուժասպառ է, բայց հանգիստ, որ այդ ամենն ավարտված է», – մեջբերում է հրատարակությունը Ջոլիի փաստաբան Ջեյմս Սայմոնի խոսքերը։
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնացել են 2014 թվականին Ֆրանսիայում՝ մի քանի տարի հանդիպելուց հետո, սակայն 2016 թվականին դերասանուհին ամուսնալուծության հայց է ներկայացրել։ Նրանց ամուսնությունը պաշտոնապես ավարտվել է 2019 թվականին, սակայն զույգը մինչ այժմ չի կարողացել պայմանավորվել ունեցվածքի բաժանման, ինչպես նաև վեց երեխաների խնամակալության պայմանների շուրջ, որոնցից երեքին որդեգրել են։