5-րդ ալիքը անմոռանալի ու հագեցած հունվար է խոստանում: Ամանորին ու տոնական հանգստի օրերին մեր հեռուստաընկերությունը որակյալ ֆիլմեր ու բազմաժանր հաղորդումներ է ցուցադրելու: Ամենասպասված նորույթը մարկեսյան է. Նեթֆլիքսը էկարնավորել է «Հարյուր տարվա մենություն»-ը, իսկ 5-րդ ալիքը ձեզ համար թարգմանել է հայերեն: Եվս մեկ մեծ պրեմիերա է սպասվում՝ 5-րդ ալիքի նկարահանած «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական խաղարկային ֆիլմն եք տեսնելու: