Փարիզի ՕԽ-ի մեդալակիրները ցնցված են մեդալների որակից

Ֆրանսիայի լողի հավաքականի կազմում Փարիզի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ Կլեման Սեկին և Յոան Նդոե-Բրուարը սոցիալական ցանցերում ցուցադրել են իրենց խաղերի մեդալները՝ քննադատելով դրանց որակը։ Այս մասին գրում է L’Équipe-ը ։

Սեկին և Նդոյե-Բրուարը բրոնզե մեդալ էին նվաճել 4×100 մ խառը փոխանցումալողի մրցումներում:

Սեկին Instagram Stories բաժնում հրապարակել է մեդալի գունաթափված լուսանկարը մակագրելով՝ «կոկորդիլոսի կաշի»։

Օլիմպիական խաղերից անմիջապես հետո ևս ամերիկացի մարզիկները դժգոհել էին բրոնզե մեդալների որակից՝ սքեյթբորդիստ Նայջահ Հյուսթոնը, սուսերամարտիկ Նիկ Իտկինը և ռեգբիիստ Իլոնա Մահերը։ Կազմակերպիչները խոստացել են փոխարինել նրանց մեդալները, նշում է Daily Mail-ը։

Source link

Leave a Comment