Զարեհ Սինանյանը Նիցցայի քաղաքապետարանում մասնակցել է քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի և քաղաքային խորհրդի կողմից հրավիրված պաշտոնական ընդունելությանը

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Նիցցայի քաղաքապետարանում մասնակցել է քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի և քաղաքային խորհրդի կողմից հրավիրված պաշտոնական ընդունելությանը՝  ի պատիվ Գլխավոր հանձնակատարի այցի։

Միջոցառմանը ողջույնի և շնորհակալական խոսքով հանդես է եկել Զարեհ Սինանյանը։ Նա, մասնավորապես, իր խոսքում ընդգծել է ֆրանսահայ համայնքի հետ կապերի բազմակողմ զարգացման կարևորությունը։

Ելույթով հանդես է եկել նաև Նիցցայի քաղաքապետի առաջին տեղակալ Անտոնի Բորրեն՝ կարևորելով հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների զարգացումը ամենատարբեր բնագավառներում։

Ընդունելությանը ներկա են եղել Նիցցայի քաղաքապետի տեղակալներ Մագալի Ալթունյանը, Գաել Նոֆրին, քաղաքային խորհրդի անդամ-պատվիրակներ Պիեր Ֆիորին, Մարի Քրիսթին Ֆիքսը, Կոտ դը Ազուրի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի և այլ կառույցների անդամներ, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչներ։

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment