Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է համագործակցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործի շրջանակում – Պանորամա


Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին հրավիրել է համագործակցել Արցախի Հանրապետության՝ Բաքվում կալանքի տակ գտնվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործով:


«Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, հիմնվելով լուրջ հիմքերի վրա, որ այս դրվագներով բազմաթիվ կասկածյալներ, ինչպես նաև վկաներ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, Հայաստանի պատկան մարմիններին հրավիրում ենք համագործակցության»,- ասված է հաղորդագրությունում։


Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նաև հայտնել է, որ օկուպացված Արցախի Հանապետության ռազմաքաղաքական ղեկավարների դեմ  քրեական գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան:


Գլխավոր դատախազությունը նշել է, որ «հետաքննությունն անցկացվել է ագրեսիայի, օկուպացիայի, ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և բազմաթիվ այլ հանցագործությունների փաստերով, որոնք կատարվել են Ադրբեջանի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ»։


Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, դատարանը կքննի 15 անձի նկատմամբ 2548 դրվագով գործը։ Մեղադրյալներ են ճանաչվել՝ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալահվերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Կազարյանը Էրիկ Ղազարյանը։


Հիշեցենք, որ Ադրբեջանի դատախազները Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հորինված նոր մեղադրանքների փաթեթ են առաջադրել։ 



Source link

Leave a Comment