
85 տարեկան հասակում մահացել է դերասան Դևիդ Ուիթերլեյը, հայտնում է The New Zealand Herald պարբերականը:
Պարբերականի տվյալներով՝ տեղի ունեցածի մասին հայտնի է դարձել հինգշաբթի։ Ուիթերլեյը հիշվում է որպես «մարդ, ով հիացրել է հանդիսատեսին թատրոնում, ռադիոյում, կինոյում և հեռուստատեսությունում»։
Դերասանը ծնվել է Լոնդոնում 1939 թվականին։
Հայտնի է «Մատանիների տիրակալը. մատանու եղբայրություն» ֆիլմում, ինչպես նաև «Զենա ՝ ռազմիկների թագուհի» և «Լեգենդ որոնողի մասին» սերիալներում դերերով։