Շվեյցարիայի ԱԳ նախարարը մերժել է Լեռնային Ղարաբաղին նվիրված միջազգային խորհրդաժողով հրավիրելու պատգամավորների նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ այդ հակամարտությունը պետք է կարգավորեն Հայաստանն ու Ադրբեջանը, հաղորդում է երկրի Դաշնային խորհուրդը:
Պատգամավորները կառավարությանն առաջարկել են 2025 թվականին հայերի վերադարձի շուրջ բանակցությունների համար համաժողով կազմակերպել։ Խորհրդարանականները ցանկանում էին, որ համաժողովը թույլ տա երկխոսություն սկսել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև՝ տարածաշրջանում մի քանի սերունդ բնակվող հայ բնակչության հավաքական վերադարձի շուրջ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: