
Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի (Ռաջյա Սաբհա) նախագահ, Հնդկաստանի փոխնախագահ Շրի Ջագդիփ Դհանկարի հետ:
Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել միջխորհրդարանական հարաբերություններին, կրթական, տնտեսական եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներին վերաբերող հարցերը:
ԱԺ նախագահը շրջել է նաեւ Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի շենքում ու գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրանցամատյանում:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: