
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընդդիմադիր գործիչը պետք է լինի պարկեշտ և իր վարքով օրինակելի մյուս մարդկանց համար։
Եթե ընդդիմադիր գործիչը հրապարակային ելույթներում քննադատում է իշխանության արարքները, բայց ինքը կյանքում անում է նույն բանը, չի կարող վստահելի լինել ժողովրդի կողմից։
Եթե ընդդիմադիր գործիչը խոսում է բարոյականության մասին, բայց իր անձով բարոյականության օրինակ չէ, ապա չի կարող վստահելի լինել ժողովրդի կողմից։
Եթե ընդդիմադիր գործիչը խոսում է իշխանության պաշտոնամոլության ու ժողովրդին վերևից նայելու վատ երևույթի մասին, բայց ինքը կյանքում իրեն չի պահում որպես հասարակ մարդ ու կտրված է հարազատ ժողովրդից, ապա չի կարող վստահելի լինել։
Եթե ընդդիմադիր գործիչը խոսում է հայրենիքին ծառայելու մասին, բայց հայրենասեր լինում է ըստ հարմարության ու ազատ ժամանակ միայն, ապա չի կարող վստահելի լինել ժողովրդի կողմից։
Ի վերջո, եթե ընդդիմադիր գործիչը խոսում է համաժողովրդական պայքարի սկզբունքայնության մասին, բայց շարունակ մեղադրում է ժողովրդին, չի կարող վստահելի ու սիրելի լինել ժողովրդի կողմից։
Հայաստանում անհրաժեշտ է ձևավորել ազգային ու պարկեշտ ընդդիմադիր գործիչների միություն, որոնց կենսագրությունը և վարքը անխոցելի լինեն»։