Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ձերբակալվել է Մոսկվայում՝ երկրի պահանջով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։
«Հայաստանի պահանջով Մոսկվայում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։ Նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով»,-ասել է գործակալության զրուցակիցը։